06 02 2021

Շուռնուխում առանձնատները կառուցվում են բարերարների աջակցությամբ

Շուռնուխում առանձնատները կառուցվում են բարերարների աջակցությամբ

Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանի ֆեհսբուքյան էջում:

«Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում:

Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են:

Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»:

Նշենք, որ Ավինյանը գրառում էր արել իր էջում, որ երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները, իր պայմանավորվածության համաձայն: Գորիսի համայնքապետարանը շեշտում է, որ առանձնատները, այնուամենայնիվ, կառուցվում են բարերարների, այլ ոչ թե կառավարության աջակցությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ