Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․ Ադրբեջանցիները փորձում են GPS-ի միջոցով տարածքներ զավթել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում։
Mediaport-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի զինծառայողները Google-ի քարտեզով փորձում են տարածքներ զավթել Ներքին Խնձորեսկից, գյուղապետն ու Սյունիքի համայնքապետերը փորձում են խնդիրը լուծել սեփական ուժերով: Կառավարության ոչ մի ներկայացուցիչ ներգրավված չէ սահմանազատման աշխատանքերում: Այս պահին իրավիճակը հանգիստ է:
Mediaport-ի տեղեկություններով՝ շրջանառվող տեղեկությունը, թե թշնամին Ներքին Խնձորեսկում տներ է զավթել, չի համապատասխանում իրականությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը