04 02 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 147, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 147, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 568-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 3107 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 779 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3886-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 352 է, փաստացի բուժվողներինը՝ 4637 (մեկ օրում նվազել է 218-ով): Մեկ օրում արվել է 1829 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 656 323 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ