29 01 2021

Այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ. լրագրող Լիա Սարգսյան

Այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ. լրագրող Լիա Սարգսյան

Երկու քաղաքացի այսօր հետևել են Yerkir.am կայքի լրագրող Լիա Սարգսյանին, ով Կառավարության դիմաց էր եկել Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը թղթին գրած և պահանջում էր, որպեսզի Փաշինյանն ի վերջո պատասխանի՝ Շուշին ադրբեջանական քաղաք է, թե հայկական։

«Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ` Երեւանում քայլելիս: Բնավորությանս համաձայն, մոտեցա, որ «օգնեմ» հոգեվարքի մեջ հայտնված սույն տղամարդկանց, արդեն վազում էի, որ բռնեմ: Որքան խղճուկ են, վախեցած փախչում են կնոջից»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրողը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ