27 01 2021

Նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր կինն ինքնասպան է եղել

Նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր կինն ինքնասպան է եղել

«Վրացական երազանքից» Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ ճնշում են գործադրում իր ընտանիքի վրա, մեղավոր են այն բանում, որ իր եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ իրեն կամրջից ցած նետելով․ գրում է jnews.ge կայքը։

Ըստ նրա՝ հարսն ինքնասպան է եղել նախկինում տեղի ունեցած մի քանի միջադեպերի պատճառով։

«2019 թվականին Պետրոսյանի որդին հարվածել էր իմ եղբորը՝ Մարտունին, նա ուղեղի ցնցում էր ստացել, իսկ հետո 2020 թ.-ի մարտի 26-ին՝ փոխհրաձգության միջադեպից հետո, նրա որդուն բանտարկել էին: Նրանք թույլ չէին տալիս, որ խոսեր իր որդու հետ: Ամեն օր նա գալիս էր ինձ մոտ, լաց էր լինում ու ասում. «Թողեք լսեմ որդուս ձայնը»: Հետո եղբորս մահափորձը, երբ պայթեցրեցին նրա մեքենան: Եվ վերջին շրջանում նույնպես, ինչ ասես չբարդեցին մեզ վրա: Ընկերություններն են ստուգում, վճարված հարկը ստիպում են կրկին վճարել: Փակել են ՀԷԿ-ը: Նրանք ուզում են ոչնչացնել մեր ընտանիքը», – ասել է Հենզել Մկոյանը:

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորի խոսքով՝ այս ամենը միասին ազդել է իր եղբոր կնոջ վրա, իսկ վերջին օրերին հիդրոէլեկտրակայանի փակումը սթրեսի հիմք էր դարձել:

«Իհարկե, դա նրա համար սթրես էր, չէ՞ որ տանը նրանք անընդհատ խոսում էին այդ մասին: Եղբայրս ինձ վերջերս ասաց՝ եկեք ամեն ինչ վաճառենք, գնանք այստեղից: Նա նաև շատ վատ տարավ ամուսնու նկատմամբ կատարված մահափորձը, իսկ Արմենի (խմբ. մահացածի որդին, որը մեղադրվում է զենքի ապօրինի օգտագործման մեջ) գործը դեռ փակված չէ: Հարցնում եմ, թե ինչու են երեխային ձերբակալել, ինձ ասում են՝ հավասարակշռության համար», – ասում է Մկոյանը:

Այսօր առավոտյան, ժամը 10:00-ի սահմաններում, Ախալքալաքի նախկին 1-ին զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամրջից իրեն ցած նետելով՝ ինքնասպան է եղել Հենզել Մկոյանի եղբոր 50-ամյա կինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ