18 01 2021

Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք, 11 մահ․ ԱԻՆ

Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք, 11 մահ․ ԱԻՆ

Հունվարի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 75 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 1 ուժեղ քամու, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 146 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արձանագրվել է թունավորման 26 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 52 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 30 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ