16 01 2021

Հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ

Հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ

Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել երկրի անվտանգության և առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից: Այս մասին ՀՀ Կառավարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակված հարցազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

 

«Որոշ սահմանափակումներ մեղմացվել են.

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստան նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ։

 

Հանվել են տարաբնույթ հանրային միջոցառումների, հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը. նախկինում՝ 60 մասնակից էր, այժմ թիվ չկա սահմանված: Հանվել են նաև փակ տարածություններում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները՝ պարտադիր օդափոխություն և այլն»,- ասել է Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ պատվաստանյութի ձեռքբերման բանակցություններ են ընթանում: Նրա հաղորդմամբ՝ պատվաստանյութի ձեռբերումից հետո ՀՀ-ում առաջին հերթին կպատվաստվեն ռիսկի խմբի հիվանդները, քանի որ, ըստ նրա՝ ամբողջ հանրապետության համար դա ապահովել չեն կարող:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ