16 01 2021

Ռոբերտ Քոչարյանը երկիրը փոսից հանեց, նրան խնդրեք թող ձեզ միանա. քաղաքացի



Ինչպես արդեն նշել էինք, Հայրենիքի փրկության շարժումը հունվարի 16-ին գտնվում էր Վանաձորում: Վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետի թեկնաու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու իր կողմից առաջարկվող ելքերը, այնուհետև պատասխանեց հարցերի:

Վանաձորցիներից մեկը հարց ուղղելիս, մասնավորապես, ասաց, որ բոլորը հիշում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո երկիրը փոսից հանողը հենց Ռոբերտ Քոչարյանն էր, առաջարկում եմ խնդրել նրան հետ գալ:

«Հետո եկավ Նիկոլը ու սկսեց ամեն ինչ քանդել իր ստերով: Իրենք Ազգային ժողովում և կառավարությունում հիմա իրենց էնպես են պահում, ոնց որ Շվեյցարիայում լինեն, կարծես թե հող ու հայրենիք չենք կորցրել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ