14 01 2021

Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացու մարմին. Հունան Թադևոսյան

Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացու մարմին. Հունան Թադևոսյան

Aysor.am-ը գրում է․ «Հունվարի 13-ի որոնողական աշխատանքների ընթացքում Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացիական անձի մարմին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Այսօր մարմինների որոնողական աշխատանքներ չեն լինելու։

«Դա պայմանավորված չէ երեկվա դեպքի հետ։ Ադրբեջանցիներն այսօր տեղանքում աշխատանք են իրականացնում։ Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը», - ասաց Հունան Թադևոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ