12 01 2021

Ինչո՞ւ են մեր տղերքին ղզիկ մեծացնում․ եթե տղա ենք ունենում, ունենում ենք հայրենիքի համար․ մանկավարժ



Այսօր վտանգված է մեր բանակը։ Մայրերը կանգնել են և ասում են իմ երեխան  չպետք է ծառայի։ Պետք է ծառայեն բոլոր տղաները, պետք է կանգնեն և Արցախի սահմանին և Հայաստանի բոլոր սահմանամերձ տարածքներում։ Այս մասին մտավորակնների հավաքի ժամանակ ասաց մանկավար Մանուշակ Ստեփանյանը։

«Ես երեք տղաների մայր եմ և շատ մեծ պատիվ եմ զգում, որ իմ տղաները ծառայել են, դպրոցում իմ տղա աշակերտներին ասում եմ՝ իրենք պարտավոր են ծառայել, հայրենքը պահել, ինչի են մեր տղերքին ղզիկ մեծացնում։ Մեր բոլոր մայրերին եկեք կոչ անենք, որ մենք երբ որ տղա ենք ունենում, այո, ունենում ենք հայրենիքի համար, աղջիկ ենք ունենում այո մեծացնենք պատվով մայրեր, որ պատվով զավակներ մեծացնեն ի վերջո հայրենքը վտանգված է»,- ասաց մանկավարժը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ