12 01 2021

Տրագիկոմեդիա է․ երկրից տեղեկություն հաղորդողին ձերբակալում են, երկիրը թշնամուն տվողին չեն ձերբակալում․ արձակագիր



Այսօր մենք ձեզ հետ միասին զրկվել ենք վերջին հարյուր տարում ստեղծված ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպատակաուղղված ամեն տեսակ ստեղծագործությունից։ Այս մասին մտավորականների հավաքի ժամանակ ասաց արձակագիր Սամվել Խալաթյանը։

«Ինձ զարմացրեց մի ահավոր բան, ակադեմիկոս Գուրգեն Գաբրիելյանցը Արցախում երեք թանգարան հիմանդրած մարդը, հարցազրույցի մեջ ասում է, որ երբ որ թանգարանի բոլոր ցուցանմուշները արկղերում  պահեստավորվել են, վերջապես եկել է ԿԳՄՍ նախարարությունից հատուկ մեքենայով տեղափոխելու համար և հարցրել են ոսկի և արծաթ կա այդ արկղերում, երբ որ լսել են, որ չէ այդտեղ կտավներ են, արվեստի արժեքներ են, թափ է տվել ձեռքը և գնացել և այդ ամբողջ հարստությունը մնաց Շուշիում։ Մենք ձեզ հետ միասին կարող ենք ասել, որ հինգ-վեց հազար տարվա մշակույթ ունե՞նք այդ դեպքից հետո, սարսափելի է պարզապես։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է մի գնդապետ, որը տևական ժամանակ թշնամի երկրին տվյալներ է հաղորդում։ Ես ապշած եմ, երկրից տեղեկություն հաղորդողին ձերբակալում են երկիրը թշնամուն տվողին  չեն ձերբակալում և դեռ գտնում են, որ նա մեզ պետք է  ղեկավարի, սա ինչ աբսուրդ է, սա ինչ տրագիկոմեդիա է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Կրթական 02 09 2024

Առաջին դասարանցիների հայտերի ընդունման հետ կապված խաբեություն է տարածվում․ ԿԳՄՍ

hayt.emis.am էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են

Orphus համակարգ