12 01 2021

Պատերազմի հետևանքով Ֆինանսական ճգնաժամ չենք ունեցել. ֆինանսների փոխնախարար



Տարբեր թիրախային խմբերին աջակցության ծրագրերը դեռ ընթացքի մեջ են. մի գործընթաց, որը դեռ չի ավարտվել, դրա ֆինանսական ծախսի մասին խոսելը ժամանակավրեպ է. կլինի պետական բյուջեի  կատարման հաշվետվություն, որտեղ մանրամասն ներկայացված կլինի տեղեկատվությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան գումար է ծախսվել և ծախսվում բյուջեից պատերազմի հետևանքով:

Հարցին, թե որ ուղղություններով է ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցված շուրջ 53 մլրդ դրամը, փոխնախարարն ասաց. «Եղել է ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակումը, եղել է նախարարի մեկնաբանությունն ու բացատրությունը այս հարցի առնչությամբ: Առաջիկայում կլինի բյուջեի կատարման հաշվետվություն, որտեղ կտեսնեք բոլոր հնարավոր  հարցերի պատասխանը: Կան ընթացակարգեր բյուջեների կատարման, հաշվետվությունների ներկայացման ժամկետներ, պատասխանատուներ, սպասեք, կամփոփվի և կներկայացվի»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ