11 01 2021

Հադրութի, Սղնախի, Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացու մարմին

Հադրութի, Սղնախի, Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացու մարմին

Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 11-ին, Հադրութի, Սղնախի եւ Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Թադեւոսյանը նշել է, որ քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից. «Տղամարդ է, հարազատները նրա մարմինը ճանաչել են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ