Այսօր պետք է նախանշել Ղարաբաղյան կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում՝ խաղաղապահների, դեմարկացիոն գծերի հետ կապված: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը: Պուտինը հույս է հայտնել, որ եռակողմ բանակցությունները կանցնեն գործնական մթնոլորտում և կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը:
«Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաարգելափակման, սահմանների բացման հարցը, Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,-նշել է ՌԴ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը