11 01 2021

Ռուս խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքը կառուցվել է Բերդաշենում

Ռուս խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքը կառուցվել է Բերդաշենում

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսաստանցի խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքն է կառուցվել Բերդաշենում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղում 60 ռուս խաղաղապահի բնակության համար կառուցված մոդուլային քաղաքի մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին: Ավելի վաղ ռուսաստանցի մասնագետները կարճ ժամկետում երկու մոդուլային քաղաք են կառուցել Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում»,- նշվում է հաղորդագրությունում:

Յուրաքանչյուր մոդուլային քաղաքում առկա են մարզական համալիր, շոգեբաղնիք, բժշկական կենտրոն և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ