Հունվարի 3-ից հետո առհասարակ ոչ ոք մեզ չի ընդունել: Լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածների ծնողներից մեկը:
«Մենք գնացինք գնդապետի տուն, որ գոնե ինքը մեզ ընդունի, բայց անգամ նա մեզ չընդունեց, ալկոհոլի ազդեցության տակ եկավ շենքի բակ ու սկսեց ավել-պակաս բաներ խոսել, հետո երևի տղամարդիկ իրեն սթափեցրին, որ ուշքի գա ու տեսնի, թե ժողովրդին ինչ պետք է պատասխանի: Նա ասաց, թե վաղը կգնամ ԳՇ պետի հետ կհանդիպեմ ու անպայման ձեզ հաջորդ օրը կկանչեմ զորամաս, կգաք ու կիմանաք, թե երբ ենք մտնում էդ հատված:
Հաջորդ օրը երեկ էր, որ մենք եկանք այստեղ, բայց անգամ մեզ ներս էլ չթողեցին, ինչպես տեսնում եք՝ այսօր ևս: Մեր դիմաց զորամասի դարպասները փակ են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը