Եղե՞լ է արդյոք երեք անգամ ռազմական հետախուզության կողմից պաշտոնական տեղեկացում պատերազմի սկսվելու օրվա ու ժամի վերաբերյալ, թե՞ ոչ: Քանի՞ անգամ է այդ մասին զեկուցվել Գլխավոր շտաբ, ապա՝ պետության քաղաքական ղեկավարությանը։ «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովին ասաց«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը։
«Ի տարբերություն Հայաստանի, Արցախում մարտական թիվ մեկ վիճակը հանվել է շատ ավելի շուտ։ Սա պետք է ստուգվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Զորանոցներում են մնացել զինվորներ, իսկ զինամթերքը դուրս չի բերվել պահեստներից ու, ըստ առկա տեղեկատվության, ահռելի քանակությամբ զինամթերք ոչնչացվել է հենց պահեստներում պատերազմի առաջին մի քանի ժամվա ընթացքում ու բավական մեծ թվով զոհեր ենք ունեցել զորանոցներում, զինվորներն ուղղակի քնած են եղել. զինվորներին զորանոցում պահելը ռազմական առումով հանցագործություն է», - ասաց Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը