07 01 2021

Մակրոնը տեղեկացրել է հայ գերիների ազատ արձակման ջանքերին աջակցելու մասին

Մակրոնը տեղեկացրել է հայ գերիների ազատ արձակման ջանքերին աջակցելու մասին

Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ»,- նշել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում: Մակրոնը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կայուն քաղաքական լուծում որոնելու իր վճռականության մասին նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից հետո»:

Ըստ Ելիսեյան պալատի ներկայացուցչի` զրույցի ընթացքում Մակրոնը տեղեկացրել է բոլոր գերիներին ազատելու, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու ջանքերին աջակցելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին: Մակրոնը հեռախոսազրույցում հայտարարել է նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու Ֆրանսիայի մտադրության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ