06 01 2021

Գորիս-Կապան ճանապարհի վիճարկելի հատվածի անվտանգությունը ապահովում են ռուս սահմանապահները

Գորիս-Կապան ճանապարհի վիճարկելի հատվածի անվտանգությունը ապահովում են ռուս սահմանապահները

Գորիս-Կապան ճանապարհի՝ վիճարկելի տարածքով անցնող 21 կիլոմետրանոց հատվածի անվտանգությունը ապահովում են ռուս սահմանապահները, նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունում:

«Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։ Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով»,- նշված է հաղորդագրությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ