06 01 2021

«РТР-Планета»-ն կհեռարձակվի ամբողջ ՀՀ–ում, իսկ «Культура»–ն ու «Первый канал»–ը՝ Երևանում

«РТР-Планета»-ն կհեռարձակվի ամբողջ ՀՀ–ում, իսկ «Культура»–ն ու «Первый канал»–ը՝ Երևանում

Ռուսական մեկ հեռուստաալիք կպահպանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակման իրավունքը ամբողջ Հայաստանի տարածքում, ևս երկուսը՝ Երևանում։ Այս մասին գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը ռուսական մեկ հեռուստաալիքի («РТР-Планета») հեռարձակման իրավունք կտրամադրի ամբողջ երկրի տարածքում, իսկ երկու այլ հեռուստաալիքի («Россия-Культура» և «Первый канал. Всемирная Сеть»)՝ Երևանի սահմաններում։

Ռուսաստանն իր հերթին համահավասարության հիմունքներով Հայաստանի դիմումի հիման վրա գրանցում է համապատասխան ԶԼՄ-ները և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստահեռարձակողին տրամադրում ունիվերսալ հեռարձակման արտոնագիր, որը նախատեսում է հեռուստաալիքի հեռարձակման իրավունք Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ