Ռուսաստանը մուտքի արգելք է սահմանել 227 ամերիկացիների համար, ովքեր ներգրավված են ԱՄՆ ներկայիս վարչակազմի ռուսաֆոբ քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացում, ինչպես նաև ուղղակիորեն մասնակցում են հակառուսական գործողություններին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Խոսքը ԱՄՆ գործադիր իշխանության, գործարար շրջանակների, տեղեկատվական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների մասին է։
Ռուսաստան մուտք գործել չեն կարող ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Վենդի Շերմանը, ամերիկյան Lockheed Martin ընկերության նախագահ Շամալա Լիթլֆիլդը և Blackwater մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Ալֆրեդ Քլարքը, զենք արտադրող մի քանի ամերիկյան ընկերությունների ղեկավարներ, Lockheed Martin կորպորացիայում F-35 կործանիչների ծրագրի մշակման փոխնախագահ Սթար Հյուզը և նույն կորպորացիայի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Ռայմոնդ Պիզելին, Եվրոպայում ԱՄՆ զորքերի փոխհրամանատար Էնդրյու Ռոուլինգը, ԱՄՆ ֆինանսների, էներգետիկայի մի քանի փոխնախարարներ, ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Բրյուս Շվարցը։ Ցանկում ներառված են նաև մի քանի ամերիկացի լրագրողներ The Washington Post-ից, «Ամերիկայի ձայնի» և The New York Times-ի թղթակիցներ և մի շարք այլ գործիչներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը