ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատաազմի հասարակայնության հետ կապերի վարչութունից:
«Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել, սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»,-ասացին Սարգսյանի աշխատակազմից:
Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ ՀՀ նախագահը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը