ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը տեղեկություն է տրամադրել աշխարհազորայիններին տրամադրվող պետական աջակցության մասին:
«Հարգելի՛ քաշաթաղցիներ, այն աշխարհազորայինները, ովքեր տարեվերջին չեն ստացել իրենց հասանելիք պետական աջակցությունը, տեղեկացնում ենք, որ աջակցության տրամադրման գործընթացը վերսկսվել է։ Բերձորում գտնվող աշխարհազորայինները, ովքեր դեռ չեն ստացել իրենց հասանելիք աջակցությունը, վաղը` հունվարի 5-ին, վաղ առավոտից կարող են մոտենալ շրջվարչակազմի շենք։ ՀՀ այլ բնակավայրերում նույնպես կազմակերպվելու է աշխարհազորին հասանելիք պետական աջակցության տրամադրումը, որի ժամանակացույցի, այլ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրված է հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը