04 01 2021

Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան



Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Պատերազմի օրերին թիրախային էին անում, հիմա կարծես՝ անցել են զանգվածային։ Ի՞նչ է իրենց պետք, հարց է։ Նրանց պետք է ունենալ հայկական համարով WhatsApp, որով կարող են մարդկանց խաբել, ինչ ասես կարող են անել, վախեցնել և այլն»,- նշեց նա։

Մարտիրոսյանը նաև մանրամասնեց, թե ինչպես են գողանում WhatsApp-ները.

«Դուք ստանում եք կոդ, այսինքն՝ ձեր անունից ձեր վերականգնման կոդն են ուզում, հետո գրում են՝ կներես, հանկարծակի քեզ եմ ուղարկել, մի հատ այդ կոդն ինձ տուր, եթե ուղարկեցիք, ապա համարը տանում են»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետը մանրամասն ցույց է տալիս տեսանյութում, թե ինչպես հնարավոր է պաշտպանել WhatsApp-ը հարձակումներից։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ