Արցախի Հանրապետության ոստիկանությունը ծառայության է հրավիրում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներին, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրասատականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ծառայության են հրավիրվում Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային գումարտակում, ինչպես նաև արագ արձագանքման դասակում, կրտսեր խմբի պաշտոններում:
Ցանկացողները, մանրամասն տեղեկությունների համար, կարող են դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության կադրերի բաժին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը