04 01 2021

Ականազերծման աշխատանքներ կիրականացվեն Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում  

Ականազերծման աշխատանքներ կիրականացվեն Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում  

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամի շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը:

«Հունվարի 4-ին Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը փրկարարների հետ միասին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման առաջադրանքներ իրականացնելու: Հումանիտար առաքելության շրջանակներում պիրոտեխնիկները կաշխատեն Աղդամի շրջանում»,- հայտնել են գերատեսչությունից:

Խմբավորման կազմում ընդգրկվել են ՌԴ ԱԻՆ-ի «Լիդեր» կենտրոնի և Նոգինսկի փրկարարական կենտրոնի 20  պիրոտեխնիկներ: Նրանց հետ միասին թռչում են 3 համալիր ռոբոտներ: «Ողջ անձնակազմը «Քովիդ-19»-ի թեստավորում է անցել՝ բացասական արդյունքով»,- հավելել են գերատեսչությունից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ