30 12 2020

ՀՀ ՄԻՊ-ն առանձին հանդիպում է ունեցել սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերության ղեկավարության հետ

ՀՀ ՄԻՊ-ն առանձին հանդիպում է ունեցել սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերության ղեկավարության հետ

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Պաշտպանը հանդիպումներ է ունեցել համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ Գեղարքունիքի մարզպետի, ինչպես նաեւ Գեղամասար համայնքի ղեկավարի հետ։

Հանդիպումներ եւ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Սոթք, Կութ, Նորաբակ եւ այլ գյուղերում:

Սահմանային դարձած գյուղերի բնակիչներն իրական մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերում են ինչպես կյանքի եւ անվտանգության, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, այնպես էլ կենսական կարեւորության մյուս իրավունքներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ ու անասնապահության զբաղվելու անհնարինությանը։

Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաեւ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվել են ինչպես գործարարության ոլորտին, այնպես էլ աշխատողների իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր։

Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն եւ գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ