28 12 2020

Դրսի ու ներսի մտավորականները «Հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնություն» են ստեղծում

Դրսի ու ներսի մտավորականները «Հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնություն» են ստեղծում

Մեր Հայրենիքը ճգնաժամային իրավիճակում է, իսկ վերջին իրադարձությունների պատճառով Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կորցնում են իրենց կենսունակությունը։ ԱՅս մասին հայտարարություն է տարածել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնող խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մենք՝ Հայրենիք-Սփյուռք առկա հարաբերություններով մտահոգ Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականներս, հասարակական գործիչներս համախմբվում ենք՝ համազգային համերաշխության եւ միասնության մթնոլորտի կարգավորման համար անհրաժեշտ հարթակ ստեղծելու նպատակով եւ հայտարարում ենք «Հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնություն» ստեղծելու մասին։

Մեր նպատակն է՝

-Նպաստել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ զարգացմանը,  Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում դրա պատշաճ ներկայացմանը։

-Վեր հանել Հայաստան–Սփյուռք գործակցության ոլորտում առկա խնդիրները, հանդես գալ դրանց լուծման գործնական առաջարկներով, ծրագրերով եւ կառուցակարգերով։

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր նրանք, որոնք կիսում են մեր մտահոգություններն ու պատրաստ են աջակցել մեր նպատակների իրագործմանը։

Միանալու համար լրացրեք սույն ձեւաթուղթը։

Ատոմ Մխիթարյան

Էվելինա Բաղդասարյան

Նայիրի Մկրտիչեան

Մհեր Հովհաննիսյան

Էդգար Հովհաննիսյան

Լեւոն Լաճիկյան

Անահիտ Զոհրաբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ