27 12 2020

Ռուս խաղաղապահների աջակցությամբ, Դադիվանքում պսակադրություն է կայացել

Ռուս խաղաղապահների աջակցությամբ, Դադիվանքում պսակադրություն է կայացել

Դադիվանքում այսօր հարսանիք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է WarGonzo նախագծի տելեգրամյան ալիքը, մարտակերտցի Իրինա Գաբրիելյանն ու ստեփանակերտցի Արամ Բերդյանը դեկտեմբերի 27-ին պսակադրվել են Քարվաճառի շրջանում գտնվող վանական համալիրում:

 

«Նորապսակները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին, որ նրանք պաշտպանում են վանական համալիրը և այն բանի համար, որ իրենց բախտ է վիճակվել կատարվածից հետո պսակադրվել այդ սուրբ վայրում»,- ասվում է թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ