25 12 2020

Կապան-Ագարակ ճանապարհն ամբողջովին անցել է թշնամու հսկողության ներքո. Կապանի քաղաքապետ



Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն համայնքի ղեկավարների մասնկցությամբ և այնտեղ առջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության և Սյունիքի պաշտպանության կորդինատոր նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը:  «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» խորագրով Ազգային Ժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին:

«Մենք շատ արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը: Ինչո՞ւ եմ ասում ինքնակազմակերպվեցինք, որովհետև ցավոք սրտի, այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք, ընդհանրապես ոչ մի աջակցություն չունեինք՝ ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ որևէ այլ տեղից: 

Այն ժամանակ մենք ցուցում ստացանք հենց գեներալ Դավթյանից, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ ՀՀ Սահմանին, թե սահմանից դուրս, որովհետև դա շատ կարևոր էր մեր բնակավայրերի անվտանգության ապահովման համար: Մենք, բնականաբար, ընտրեցիքն այն բնագիծը, որը որոշակի առումով հեռու էր մեր բնակավայրերից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ