24 12 2020

Պատերազմի մասին Նիկոլին զեկուցվել է դեռ հուլիսին, իսկ նա հոկտեմբերին լայվերով կոչ էր անում գնալ առաջնագիծ. Էլիբեգովա

Պատերազմի մասին Նիկոլին զեկուցվել է դեռ հուլիսին, իսկ նա հոկտեմբերին լայվերով կոչ էր անում գնալ առաջնագիծ. Էլիբեգովա

Զուտ հիշեք, որ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրը զեկուցել է, որ պատերազմը պետք է արագ կանգնացնել, իսկ Նիկոլը լայվերով կոչ էր անում գնալ առաջնագիծ ու զուգահեռ կանգնացնում էր լրահամալրումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան:

Նա, մասնավորապես, նշել է. «Զուտ հիշեք, որ հոկտեմբերի 21-ին կար հնարավորություն կանգնացնել պատերազմը ու փրկել հարյուրավոր տղաների կյանքեր։ Բայց Նիկոլը կոչ էր անում գնալ առաջնագիծ ու կանգնացնում էր Արայիկ Հարությունյանի խնդրած օգնությունը ուղարկելը։

Զուտ հիշեք, որ պատերազմի մասին Նիկոլին զեկուցվել ա դեռ հուլիսին։ Իսկ ինքը հոկտեմբերին լայվերով կոչ էր անում գտնել սաղավարտ ու գնալ առաջնագիծ։ Ու զուգահեռ ՊՆ-ի անունով արտերկրից ուղարկվող պաշտպանիչ միջոցները առաջնագիծ չէին հասնում։

Եթե դրանից հետո դուք շարունակում եք ասել, որ ինքը մեղավոր չի, ապա դուք կամ չեք հասկանում,ինչ ա կատարվում, կամ ցինիկ եք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ