Նիկոլ, դու չես ամաչո՞ւմ, որ մինչև հիմա նստած ես այս աթոռին։ Եթե մի հոգի էլ փարված է հողին, ու դեռ չեն գտել, դու ես թիվ մեկ մեղավորը, դու ի՞նչ ապագայից ես խոսում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանւով հավաքին հայտարարեց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
«Այ աննամուս դու նոյեմբերի 10-ին պետք է ներողություն խնդրեիր և գնայիր, այս ակցիաները չպետք է լինեին։ Հանրապետության Հրապարակում ասաց հասարակական գործիչ Գեղամ Նազարյանը։ Իմքայլական աննամուսներ, դուք ինչի մասին եք խոսում, ինչ դիվանագիտական հարաբերոթյուններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, երբ որ մեր տղերքը դեռ հողին փարված են դեռ նրանց մարմինները չեն գտել ու դու չես էլ գտնելու, հեռացիր որ Հայաստանը նորմալ հարաբերություն ունենանք Իրանի և Ռուսաստանի հետ»,- ասաց նա։
Նշենք, որ Գեղամ Նազարյանի որդին դեռևս սեպտեմբերի 27-ից համարվում է անհետ կորած։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը