23 12 2020

Չենք կանգնելու ոչ մի բանի առաջ. նժարին կորսված ու ամեն օր կորսվող հայրենիքն է. Գեղամ Մանուկյան



Երեկվա հանրահավաքից հետո որոշ իրավապահներ անցել են գործի,- այսօրվա հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Գործը ՀՀ օրենսդրությունը, ՀՀ Սահմանադրությունը պաշտպանելը չէ, որի համար տվել են սպայական երդում, քաղաքացիական ծառայողի խոստում, ստանում են աշխատավարձ և ավելին՝ պարգևավճար: Նրանք անցել են գործի, որ ևս մեկ օր ծառայեն մեր ազգադավ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդուն»,- ասաց Մանուկյանը: «Հանրահավաքից անմիջապես հետո, իրար հերթ չտալով, Քննչական կոմիտեն, Ոստիկանությունը շտապեցին հայտարարություններ անել: Ոստիկանությունը մեջբերեց Իշխան Սաղաթելյանի խոսքերը և ասաց, թե անթույլատրելի է ԱԺ պատգամավորներին ստիպել որևէ քայլ անել: Դա օրենքով պատժելի է»,- նշեց Մանուկյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ