23 12 2020

Ռոբերտ Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Ռոբերտ Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ռոբերտ Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

Ռոբերտ Ղազարյանը ծնվել է 1976թ. Երևանում: 2001թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, 2005թ-ին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Ռոբերտ Ղազարյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հին Արևելքի պատմությունը, Հայոց պատմության հին շրջանը, Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի պատմության միջին և ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանը: Նա 4 գրքի և 31 հոդվածի հեղինակ է:

Ռոբերտ Ղազարյանը 2005 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում:  2013-2020թթ. եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, 2020 թ. սեպտեմբերի 15-ից՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ռոբերտ Ղազարյանը  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի վարիչն է 2008թ-ից:  2015թ-ից առ այսօր նա ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլալեզու պարբերականի պատասխանատու քարտուղարն է, 2014 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» ժողովածուի գլխավոր խմբագրի տեղակալը:

Ռոբերտ Ղազարյանը Հայաստանի պատմաբանների ասոցացիայի անդամ է: 2011-2015թթ. եղել է ԲՈԿ-ի 006 Համաշխարհային պատմություն մասնագիտական խորհրդի անդամ, «Մերձավոր Արևելք», «Հին Արևելք», «Արևելագիտությունը Հայաստանում» ժողովածուների խմբագրական խորհուրդների անդամ:


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ