22 12 2020

Առ այսօր քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամները որևէ աջակցության ծրագրից չեն օգտվում. Արտակ Բեգլարյան

Առ այսօր քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամները որևէ աջակցության ծրագրից չեն օգտվում. Արտակ Բեգլարյան

Արցախի՝ այսօրվանից արդեն նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․

«Այժմ վերջնականացնում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանված քաղաքացիական անձանց վերաբերյալ հատուկ զեկույցը, որի հրապարակային տարբերակում ամփոփված կլինեն բոլոր հիմնական անձնական տվյալները, դեպքերի հակիրճ նկարագրությունները, իսկ փակ տարբերակում՝ նաև բազմաթիվ մինչմահու ու հետմահու լուսանկարներ:

«Առավոտյան կհրապարակենք զեկույցը, հուսամ՝ կհասցնենք վաղը երկու այլ զեկույցներ էլ հրապարակել՝ որպես մեր փաստահավաք գործունեության մի մասի ամփոփում: Կուզեի այս համատեքստում հատուկ ընդգծել, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պետք է արագ կերպով օրենսդրական փոփոխություններ անեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին: Առ այսօր քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամները որևէ սոցիալական աջակցության ծրագրից չէին օգտվում, այնինչ նրանք ևս զոհ են գնացել հակառակորդի հանցագործություններին, շատերը՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում»,- գրել է Բեգլարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ