22 12 2020

Մինչ Արցախը գլխատելը, նա դավաճանեց ձեզ․ Ռուբեն Հակոբյանը՝ իմքայլականներին



Մեր ազգը ունեցել է դավաճան, բայց Նիկոլ Փաշինյանի համեմատ նրանք դավաճանիկներ են։ Ինձ համար նախընտրելի է նրան ասել դահիճ, ոչ թե դավաճան։ Դահիճ, որը գլխատեց կայացած Արցախ պետությունը, դահիճ, որը գլխատեց 5000 զինվոր, դահիճ, որը գերիներ տվեց, դահիճ, որի անունը կհիշվի միշտ։ Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ասաց  քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

«Բայց ուզում եմ ասել, որ մինչ Արցախը գլխատելը, նա դավաճանեց ձեզ։ Ինքը ձեզ դավաճանեց, երբ Դուշանբեի վերելակում խնդրեց Ալիևին իրեն օգնի, որպեսզի ինքը ամրապնդի իր իշխանությունն այստեղ։ Ալիևը համաձայնեց և ասաց, որ այդ դեպքում դու պետք է հրաժարվես դիվանագիտական հիմնական առավելությունից»,- դիմելով իմքայլական պատգամավորներին ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ