2019 թվականի դեկտեմբերին անհասկանալի ծագումով մարդիկ այս նույն շենքի դիմաց պահանջում էին լուսահոգի Մանվել Գրիգորյանին կալանավորել։ Այս մասին փաստաբանների հետ դատախազության մոտ ակցիայի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Գլխավոր դատախազը նրանց պահանջով իջավ այստեղ և իրենց հետ խոսեց և վերաքննիչ բողոք տարավ մարդուն ձերբակալելու այսպես կոչված հանրային պահանջի շրջանակներում։ Հիմա այստեղ են շուրջ 300 իրավաբաններ, հիմա պարոն դատախազ, պահանջ է ներկայացվում քեզ կոնկրետ հաշված րոպեների ընթացքում դիրքորոշումը արտահայտի, թե չէ Հայկազը գալիս ա, դու արդեն սովորես Հայկազի պահանջով իջնելուն»,- ասաց Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը