21 12 2020

Time To Print ընկերությունը միանում է համազգային գործադուլին

Time To Print ընկերությունը միանում է համազգային գործադուլին

Time To Print ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի գործընկերներ և հաճախորդներ, Մեր կազմակերպությունը ևս միանում է համահայկական գործադուլին հանուն հայրենիքի փրկության։ Կոչ ենք անում միանալ Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին Հանուն Հայրենիքի Փրկության հանրահավաքին Հանրապետության հրապարակում։ Հաշվի առնելով մեր գործունեության բնույթը և այն, որ մեր կազմակերպությունը միշտ եղել է և մնում է վստահելի գործընկեր հայտնում ենք, որ Դեկտեմբերի 22-ից չենք ընդունի նոր պատվերներ, իսկ մեր արդեն ստանձնած պարտավորությունները և ընդունված պատվերները կկատարվեն հնարավորության սահմաններում սեղմ ժամկետներում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ