21 12 2020

Հայտնաբերվել է ևս 19 զինվորականի մարմին․ Արցախի ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ևս 19 զինվորականի մարմին․ Արցախի ԱԻՊԾ

Aysor.am-ը գրում է․ «Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 20-ին հայտնաբերվել է 19 մարմին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Բոլորը զինվորականներ են», - ասաց Թադևոսյանը։

Այսօր աշխատանքները շարունակվում են Ֆիզուլի, Ջաբրայիլ և Հադրութ ուղղություններում։

Շաբաթ օրվա որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր ևս 22 աճյուն։

Մինչ այսօր, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1039 մարմին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ