Այսօր կարող են լինել քաղաքացիական բախումներ։ Այստեղ ենք այդ բախումները կանխելու համար։ Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող սահմանագծման աշխատանքներին և լրագրողի դիտարկմանը, թե Կապան վարչական տարածքի մեջ չի մտնում այն հատվածը, որտեղ բնակիչները տներ էին այրում՝ Մելիքյանն ասաց․
«Դա հայտարարում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը և Ադրբեջանի շահերը սպասարկող Հայաստանի վարչապետը։ GPS եղե՞լ է խորհրդային տարիներին, որ GPS-ով են որոշում»,- նշեց Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը