17 12 2020

Զոհված հերոսների հարազատները վախենում են գնալ Եռաբլուր․ Մեսրոպ Մանուկյան



Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ Արցախի ազատագրման համար զոհված հերոսների հարազատները վախենում են գնալ Եռաբլուր, քանի որ պատասխան չունեն, որ պետք է տան մեր զոհված հերոսներին։

«Միակ բաները, որոնք ասելը լավ է ստացվում գործող կառավարության մոտ, կոռուպցիա և նախկին բառերն են։ Ուրիշ բան չունեն ասելու։ Կոռուպցիան շատ վատ բան է, բայց այսօր այն բնորոշում է ձեզ։ Այո, կոռուպցիա նախկինում եղել է։ 2002-ից 2007 թվակականներին համաշխարահային բանկը Հայաստանին կովկասյան վագր էր կոչում տնտեսական զարգացման տեմպերի համար։ Որպես հիմնադրամի հոգեբարձուների անդամ կարող եմ ասել, որ 1998 թվականներից 2008 թվականներին ամենաքիչ զոհերն ենք ունեցել։ Եթե ունեինք կոռուպցիա, ունեինք տնտեսական աճ և ամենաքիչ զոհերը ու այսօր օդի մեջ ունենք կոռուպցիա ասվածը, ո՞րն ենք մենք ուզում։ Ըստ օդում կախված լուրերի, ինչպես մեր վարչապետն է սիրում ասել, բոլոր կոռուպցիոն սկանդալները պտտվում են վարչապետաշունչ շրջանակաների շուրջը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ