16 12 2020

Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171. Mediaport



Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․

«Երեք օր առաջ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը գրավելիս թշնամին գերեվարել է 171 հայ կամավորների։

Mediaport-ի` ՊՆ աղբյուրի փոխանցմամբ,  գերեվարված կամավորները Գյումրիի գնդի և Արմավիրի ուսումնական բազայի հիման վրա կազմավորված բրիգադի կամավորներն էին, որոնք գնացել էին Հադրութի շրջան՝ հերթափոխի։

Վերջին անգամ նրանց հետ կապը եղել է երեք օր առաջ։ Ստացվում է` այսքան օր իշխանությունները գաղտնի են պահել տղաների գերեվարման փաստը։ Ավելին` ՊՆ-ին հանձնարարված է չհրապարակել գերիների անունները։ Մինչդեռ այսօր թշնամին հրապարակել է բեռնատարի կադրեր, որը տեղափոխում է 171 գերիներին։

Մեզ հաջողվել է մեկ այլ սահմռկեցուցիչ փաստ ևս պարզել. երեկ թշնամու կողմից սպանված 11 հայ գերիները 21 oր կապի մեջ են եղել ընտանիքների հետ։ Անհետ կորած տղաների ծնողները բոլոր տվյալները հայտնել են ՊՆ-ին ու ՊԲ-ին՝ օգնություն խնդրելով, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել։

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ, տեսնելով իրենց երեխաների սպանության կադերը, ծնողները  հարձակվել են ՊԲ շենքի վրա, ծեծի ենթակել Պաշտպանության բանակի հրամատար Միքայել Արզումանյանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ