Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։
Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի»,- գրել է Պողոսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը