15 12 2020

Փաշինյանը ԱԺ-ում փակ հանդիպում կունենա իմքայլական պատգամավորների հետ

Փաշինյանը ԱԺ-ում փակ հանդիպում կունենա իմքայլական պատգամավորների հետ

Այս պահին ԱԺ շենք է գնում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու իշխող ուժի պատգամավորների հետ: Հանդիպմանը, ըստ մեր ունեցած ինֆորմացիայի քննարկվելու է վարչապետի կողմից այս իրավիճակից դուրս գալու ելքերը: Մեզ հայտնի դարձավ նաև, որ խորհրդարան են եկել ՏԱԿԻ նախարար Սուրեն Պապիկյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: Քննարկվելու է նաև Ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը:

Ինչպես հայտնում է Yerevan.Today-ի թղթակիցը, ԱԱԾ մեծ թվով աշխատակիցներ են Ազգային ժողովում, որոնք առավոտից են այնտեղ: Հադիպման են շտապում բացառապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ինչը նշանակում է, որ վարչապետը իսկապես վախենում է և իր կուսակցական հանդիպումներն ու քննարկումները անցկացնում է պետական պահպանության վայրերում:

Հիշեցնենք նաև, որ պատերազմից առաջ Փաշինյանը ներկուսակցական նպատակներով ևս հանդիպում ունեցել է խորհրդարանում:

Նշենք նաև, որ Փաշինյանը երեկ առավոտյան էլ է եղել ԱԺ-ում, մասնավորապես աշխատակազմի ղեկավարի սենյակում, բայց թե ինչ նպատակով և ում հետ է հանդիպել, թիմակիցները հրաժարվում են ասել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ