Հոկտեմբերի 21-ին հաստատ մառախուղ չէր լինի, որովհետև մեր էրեխեքն էդ ժամանակ կապի են եղել, ոչ մեկ էլ չի ասել, որ մառախուղ է, մենք բան չենք կարողանում անել: Լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից անհետ կորածների ծնողներից մեկը:
«Իրենք մեզ խաբում են իրենց կեղտոտ գործերը կոծկելու համար, էս խեղճ ժողովրդին, ծնողներին հանգստացնելու համար ելքեր են որոնում, որ ժողովուրդը ձայն չհանի:
Բայց ոնց կարող ես, արդեն 51 օր էս ցավով ապրի ու լռի նստի՞, ո՞նց եք պատկերացնում: Վերջին անգամ հոկտեմբերի 20-ին ենք խոսել, գիշեր է եղել, բայց ինչ մառախուղ, իրենց աչքերն էր մառախուղ չէ՞ր տեսնում, իրենք շատ լավ մտածված ձևով տարել են էրեխեքին տվել են փուռը, եկել են:
Երբ ջոկառտը տանում ես կռվի, պետք է պատրաստված լինես, ով է տեսել առանց զրահաբաճկոնի, առանց սաղավարտի, զենքի, մի հատ ավտոմատով գնաս, կանգնես թուրքի դիմաց, կռիվ տաս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը