Ազգային ժողովն այսօր քննարկում էԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
«Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանի թեկնածությունը, ով իր խոսքում նշեց.
«Համոզված եղեք, որ ընտրվելու դեպքում մեր հանձնաժողովի աշխատանքներին կվերաբերվեմ ավելի մեծ պատասխանատվությամբ: Իմ անցած կյանքի աշխատանքային կենսագրությունը բավականին համապատասխանում է մեր հանձնաժողովի աշխատանքներին: Տեղական ինքնակառավարման մասով 4 անգամ ընտրվելով Իջևանի ավագանու անդամ, բավականին ակտիվորեն եմ մասնակցել այդ գործերին, և այդ տարիների ընթացքում պատկերացում կազմել և այնուհետև իմ պատկերացումներն ավելացրել որպես Տավուշի մարզպետ աշխատած տարիներին:
Գյուղատնտեսության հետ առնչվել եմ մանուկ հասակից, ինքս որոշակի ժամանակ զբաղվել եմ անասնապահությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը