Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տիկին էռատոյին ի պատասխան 4 հարց միայն.
- Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին.......
- Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը.....
- իսկ դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել....
- իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում .....
Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու.....
դե՝ ասեք, ասեք, ասեք......դժվար չէ՞ այդքան խաբել սեփական երեխային:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Աննա Հակոբյանը գրառում էր արել, որտեղ ասում է, որ դժվարությամբ դստեր՝ Արփիի խաղալիքները վերցրել է երեխայի ձեռքից և ուղարկել Ստեփանակերտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը