08 12 2020

Նորմալ մտավորականը պետք է քաղաքականության մեջ լինի, երբ հարցն ազգիդ է վերաբերում. Սպարտակ Ղարաբաղցյան



Այնքան բան կա չարված, որ ժամերով կարելի է այդ մասին խոսել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր մշակութային գործիչների հավաքն ուշացած:

«Միշտ էլ մտավորականության բնազդը ժողովրդի բնազդն է, և մենք ժողովրդից այնքան ենք կտրվել, որ այդ բնազդը, իմպուլսը չի փոխանցվում. ուշացումը հենց դա է:

Այսօրվա իշխանիկները հենց եկան, լավ գիտեին և առաջին հավաքը մտավորականների հետ արեցին և այնտեղ շատ մտավորականներ փչացան ու այսօր ներողություն են խնդրում: Դրանք շատ լավ գիտեին, որ մտավորականությունը լավ ուժ է, բայց մտավորականության մի շերտ կա, որ շատ լավ ծախվում է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ