Անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեզ հետ և լիարժեք պատասխանատվությամբ ընդունել պարտությունը, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Պետք է հասկանալ, որ կատարվածն այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես։ Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռներ։
Հաջորդ քայլով, պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը։ Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի։ Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը