07 12 2020

ՌԴ-ն առաջարկում է ԼՂ-ում գործող հումանիտար արձագանքման կենտրոնը միջազային դարձնել. Լավրով

ՌԴ-ն առաջարկում է ԼՂ-ում գործող հումանիտար արձագանքման կենտրոնը միջազային դարձնել. Լավրով

ՌԴ և ՀՀ ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանն ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի կարևոր հայտարարությունները՝ ստորև.

ՌԴ-ն և Հայաստանը Լեռնային Ղարաբաղ փախստականներ վերադարձի և գերիների փոխանակման հետ կապված մի շարք հարցերի լուծման ուղիներ են նախանշել:

ՌԴ-ն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում գործող հումանիտար արձագանքման կենտրոնը միջազային դարձնել՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում ամրագրված միջոցները սկսում են իրագործվել առավելույնս արդյունավետորեն:

Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ-ում ռուսաց լեզվի դասավանդմանը, և գնահատում, որ մեր հայ գործընկերները հասկանում են մեր համագործակցության՝ այս ուղղության նշանակությունը:

Արա Այվազյանի հրավերով կայցելի Երևան, ժամկետները հայտնի չեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ